Рубрика: Без рубрики

Աշխատանքայնի նախագիծ 03.01-07.01.2022

Ընտանեկան առցանց նախագիծ․Հունվարի 3ից հունվարի 7-ը

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  սկսում դիմավորել սաներին:

Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Բուժքույրը դաստիարակներից մեկի հետ  դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ․մատյանում:

  • Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Բուժքույրը դաստիարակներից մեկըի հետ, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել,  Ծնողի մուտքն արգելվում է:
  •  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, միջավայրը։ Բակում հավաքում են թափթփված աղբը,
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=
  • ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:00 Բակային խաղեր
  • 11:00-12:00 Աշխատանքային գործունեություն ըստ նախագծի
  • 13:00-15:00- Քուն (օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան):
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Երգեր՝ Գնացեք տեսեք, «Արև ,արև,» «Եկեք ծեծենք » «Խնոցի-հարոցի»
  • Հեքիաթ-ներկայացում.«Շունն ու կատուն», , «Ով աշխատի, նա կուտի»
  • Հ. Թումանյան «Առաջին ձյուն», Ա. Խնկոյան«Ձմեռ պապի»,
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգայինխաղիկներ`… թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա
  • Բակային խաղեր`….գնդակախաղեր, Ձնագդիկ, սահնակներ:

Նախակրթարանի օրացույց

Հունվար

  • Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
  • Հունվարի 10-30՝  ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
    • Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
    • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
    • մարմնամարզական նախագծերի
    • ձմեռային մարզական խաղերի
    • ազգագրական ձմեռային փառատոն
  • Հունվարի 29՝ համայնքային տոն ` Ղափամայի ծես

Հունվար 03.01-07.01

  • Երկուշաբթի՝ ամանորյա բլբլոցներ
  • Երեքշաբթի՝բնագիտական փորձ
  • Չորեքշաբթի՝ մարզական խաղեր
  • ուրբաթ՝ տեխնոլոգիական աշխատանք

Автор:

Ողջույն։Բարի գալուստ իմ բլոգ։ Ես Աստղիկն եմ ։Մասնագիտությամբ մանկավարժ հոգեբան եմ։Սիրում եմ երեխաներին , դրա համար էլ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը։ Սիրում եմ կյանքը և գեղեցիկը գնահատող մարդկանց։

Оставьте комментарий