Рубрика: Աշխատանքային նախագծեր

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021-202

Ձմեռային պարտեզ

  • Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում։ Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշխատանքային գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել։

Նախագծային աշխատանքներ

Փետրվարի 7` Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը,«Մարզական դաստիարակ ստուգատես»:

Փետրվարի 14` Տյառնընդառաջ

Փետրվարի 25 ` Բուն բարեկենդան

Փետրվարի 1-19`« Թումանյանական օրեր »:

Ամսվա ազգային երգեր՝

«Պսակ,պսակ»

«Զնգլիկ օրոճ»

Այլի հո

Գնացեք տեսեք

 Եկեք ծեծենք

Ամսվա հեքիաթ՝ Հ. Թումանյան՝ «Ուլիկը», «Շունն ու կատուն»

Ամսվա ոտանավորներ՝ Հ. Թումանյան՝ «Փիսոն», «Ամպն ու սարը», «Ծիտը»

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին:

ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

Մանկական խաղեր, ճվիկներ, ասիկներ

31.01.22-04.02.22

Երկուշաբթք՝ երգուսուցում

Երեքշաբթի՝«Սևուկ ուլիկը» հեքիաթի ընթերցումը բարբառով։

Չորեքշաբթի՝մարզական խաղեր

Հինգշաբթի՝ այց ագարակ

Ուրբաթ՝ երգուսուցում, ինքնագլորավարություն

07.02.22-11.02.22

Երկուշաբթի՝ երգուսուցում

Երեքշաբթի՝ տեխնոլոգիական աշխատանք, պատրաստում ենք տիկնիկ։

Չորեքշաբթի՝ազգային խոհանոց, պատրաստում ենք աղանձ, հալվա։

Հինգշաբթի՝«Տյառնընդառաջի ծիսական ծառը»

Ուրբաթ՝երգուսուցում, ազգային խաղեր՝ խնոցի- հարոցի, աքլորակռիվ։

14.02.22-18.02.22

Երկուշաբթի՝ Տյառնընդառաջի ծեսը Արևմտյան դպրոց պարտեզում։

Երեքշաբթի՝ծիծաղելի կերպարների պատրաստում։

Չորեքշաբթի՝ ծիծաղելի կերպարների ցուցահանդես։

Հինգշաբթի՝ ռոդարիական, մարզական խաղեր։

Ուրբաթ՝ երգուսուցում

21.02.22-25. 02.22

Երկուշաբթի՝ երգուսուցում, հեքիաթի ընթերցում

Երեքշաբթի՝ ինքնագլորավարություն

Չորեքշաբթի՝ այլընտրանքային նկարչություն պղպջակներով։

Հինգշաբթի՝ խաղ՝ նմանակում ենք կենդանիներին ձայնով և քայլվացքով

Ուրբաթ՝ երգուսուցում։

Автор:

Ողջույն։Բարի գալուստ իմ բլոգ։ Ես Աստղիկն եմ ։Մասնագիտությամբ մանկավարժ հոգեբան եմ։Սիրում եմ երեխաներին , դրա համար էլ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը։ Սիրում եմ կյանքը և գեղեցիկը գնահատող մարդկանց։

Оставьте комментарий