Рубрика: Աշխատանքային նախագծեր

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին,: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ստուգել, ախտահանել։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում։ Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=
  • ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշխատանքային գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Հեքիաթ-ներկայացում. Ջանի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», «Թափթփված Ջովանին»
  • Ամսվա բանաստեղծություններ՝ Աղայանական շարք` «Կատուն», «Ծիտն ու բազեն», «Սագիկ»- Հովհաննես Թումանյան «Մարտ»,
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ «Ծուղրուղու», «Մկների թակարդը», «Մուկն ու կատուն»:

Գարնանային պարտեզ֊ Մարտ, Ապրիլ ամիսների

Նախագծեր՝

Նախակրթարանի օրացույց. մարտ, ապրիլ

  • Մարտի 1-ապրիլի 9` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 30 ` «Աղայան+ Ռոդարիստուգատես:
  • Մարտ 1-31` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր
  • Մարտի Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
  • Ապրիլի Սուրբ Հարության տոն

04.04-08.04

  • Երկուշաբթի՝ ռոդարիական մարզական խաղեր
  • Երեքշաբթի՝ ազգային խաղ՝ թաշկինակ, երգի ուսուցում
  • Չորեքշաբթի՝  մայրիկատոն՝ բացիկ մայրիկներին։ Ես իմ մայրիկին սիրում եմ …ի չափ
  • Հինգշաբթի՝ բնագիտական փորձ ձվով
  • Ուրբաթ՝ երգուսուցում։

11.04-15.04(Ավագ շաբաթ)

  • Ավագ երկուշաբթի՝ ջրաղացպանի օր, ալյուր ենք մաղում, ալրանկարչություն
  • Ավագ երեքշաբթի՝ Խնոցիների օր, խաղում ենք խնոցի-հարոցի, երգի ուսուցում
  • Ավագ չորեքշաբթի՝ Չիքերի օր, մաքրում ենք ամեն ինչ՝ խմբասենյակը, բակը
  • Ավագ հինգշաբթի՝ Օգնում ենք վնասված ծառերին, գովում ենք, որպեսզի լավ բերք տան մեզ
  • «Զատիկի ծես»
  • Ավագ ուրբաթ՝ խոհանոցային՝ պատրաստում ենք գաթա, երգուսուցում

18.04-22.04

  • Երկուշաբթի՝ այլընտրանքային նկարչություն,
  • Երեքշաբթի՝ երգուսուցում, ազգային խաղ աքլորակռիվ
  • Չորեքշաբթի՝ այց ագարակ
  • Հինգշաբթի՝ Զբոսանք դրսում, մաքրում ենք բակը
  • Ուրբաթ՝ Աղայանական շարք՝ հեքիաթի ընթերցում։

25.04-29.04

  • Երկուշաբթի՝ երգուսուցում
  • Երեքշաբթի՝ պատրաստում ենք շրխկաններ
  • Չորեքշաբթի՝ մարզական օր
  • Հինգշաբթի՝ երկրաչափական մարմիններով զարգացնող խաղ
  • Ուրբաթ՝ երգուսուցում, ազգային խաղ գոմշակռիվ

Автор:

Ողջույն։Բարի գալուստ իմ բլոգ։ Ես Աստղիկն եմ ։Մասնագիտությամբ մանկավարժ հոգեբան եմ։Սիրում եմ երեխաներին , դրա համար էլ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը։ Սիրում եմ կյանքը և գեղեցիկը գնահատող մարդկանց։

Оставьте комментарий