Рубрика: Հաշվետվություններ

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Աշնան առաջին օրը դիմվորեցինք մեր նոր սաներին։ Սաները իրենց հետ բերել էին գունավոր փուչիկներ, որոնք երկինք բաց թողեցինք երազանք պահելով։

Ատևմուտքի նախակրթարանի սաները իրենց ինքնագլիրներով տոնական շքերթը սկսեցին ծննդյան շնորհավորանքով։ 2-4 տարեկան սաները սիրով, խինդ ու ծիծաղով շնորհավորում են Աշոտ Բլեյանի ծննդյան օրը։

Սաների համար դժվար է լողափից ու լողափնյա խաղերից կտրվելը, ու չնայած որ արդեն աշուն է մենք եղանակի տաք լինելուն պես գնում ենք լողալու։Ահա այսպիսինն է մեր աշնանային լողափը։

Մենք արդեն նոր սեբաստացիներ ունենք,որոնց յուրաքանչյուր քայլ ,որը ցույց է տալիս սանի ինտեգրված, հետաքրքիր և ինքնուրույն լինելը, չի կարող վրիպել մեր ուշադրությունից։<<Ես սեբաստացի եմ>> շարք դեռ շարունակվում է համալրվել։

Խաղը բացի ուրախություն և հրճվանք պատճառելը, պետք է որոշ հմտություններ զարգացնի։Այդպիսի Խաղ-զվարճանք է բարձունքի հաղթահարումը,որը սաներին հնարամիտ լինելու, դժվար իրավիճակներում ելք գտնելու հնարավորություն է տալիս։

Նոր սեբաստացիները այցելեցին ագարակ տեսնելու և խնամելու ագարակի բնակիչներին։ իրենց հետ ուտելիք էին տարել և առանց վախի շատ մեծ ուրախությամբ կերակրեցն կենդանիներին։

Սեպտեմբեր ամսվա գեղեցիկ նախագծերից մեկը<<Մուտք խաղալիքով>> նախագիծը,որի շրջանակներում սաներին շատ գեղեցիկ անակնկալներ էր սպասվում։

Էրիկի պատրաստած անակնկալը իսկական մարզատոնի վերածեց մեր օրը։

Էմիլիի ընտրած խաղալիքը շատ հետաքրքիր ու զարգացնող բնույթ ուներ և անընդատ նոր խաղ ստեղծելու հնարավորություն է տալիս։

Իսկ գեղեցկուհի Բելլան ընկերներին ուրախացրեց ալբոմներով և գույնզգույն մատիտներով։

Մարզական անցուդարձը անպակաս է մեր առօրյայից։Այն լավ օրվա ազադարար է։

Ենթակա է լրացման․․․

Автор:

Ողջույն։Բարի գալուստ իմ բլոգ։ Ես Աստղիկն եմ ։Մասնագիտությամբ մանկավարժ հոգեբան եմ։Սիրում եմ երեխաներին , դրա համար էլ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը։ Սիրում եմ կյանքը և գեղեցիկը գնահատող մարդկանց։

Оставьте комментарий