- Նախակրթարանի օրացույց. մարտ, ապրիլ
- Մարտի 1-ապրիլի 9` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
- Մարտ 1-ապրիլի 30 ` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
- Մարտի 31` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
- Մարտ 1-31` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
- Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր
- Մարտի 28` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
- Ապրիլի 4` Սուրբ Հարության տոն
- Նախակրթարանի բակ—պարտեզը խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։ Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:
- Ես իմ ծառն ունեմ պարտեզում»
Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը: - Ջերմոց լաբորատորիա. «Թաղար» նախագիծ
- Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
Մեկ շաբաթ լուսանկարում ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում… - 8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն
- 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Շաբաթը մեկ օր ծնողն է նախաճաշ պատրաստում։
- Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը
- 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:10:40-11:20`
- Բնագիտական գործունեություն (սերմնացան,ցանում ենք կանաչիներ)
- Տեխնոլոգիա
- Այլընտրանքային նկարչություն
- Երգեր՝ «Գնացեք, տեսեք», «Զարկ բոլճիկ», «Օր պար», «Ախ գարուն է»
- Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ
- Աղայանական շարք`…Աղայան+ Ռոդարի» ստուգատես (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…) Ծիտը և բազեն, Սագ
- Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ զատկական խաղիկներ
- Ազգային խաղիկներ
- Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)։
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):16:00-15:00— Ազատ գործունեություն հաջորդ օրվա անելիքների քննարկում, տուն ճանապարհել:
նախագիծ
Ծառզարդար-Զատիկ
Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով: Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել ու ճոճվել, խնոցի են հարել: Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ: Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ: Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:
Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն է: Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ զգեստները, աղջիկները եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել էր Մեծ պասին: Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն:
Այս տարի Ծառզարդարը մարտի -ին է: Դրան հաջորդում է Զատիկը:
Շաբաթվա ամեն օրն իր անունն ու խորհուրդն ունի:
Տոնին նախորդող շաբաթ
- Երկուշաբթի`Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը
- Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
- Չորեքշաբթի չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք…Կարելի է խաղալ հարցուպատասխանովՄի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
- Հինգշաբթի: Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
- Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում
03.04-07.04
Ավագ շաբաթ)
- Ավագ երկուշաբթի՝ ջրաղացպանի օր, ալյուր ենք մաղում, ալրանկարչություն
- Ավագ երեքշաբթի՝ Խնոցիների օր, խաղում ենք խնոցի-հարոցի, երգի ուսուցում
- Ավագ չորեքշաբթի՝ Չիքերի օր, մաքրում ենք ամեն ինչ՝ խմբասենյակը, բակը
- Ավագ հինգշաբթի՝ Օգնում ենք վնասված ծառերին, գովում ենք, որպեսզի լավ բերք տան մեզ
- «Զատիկի ծես»
- Ավագ ուրբաթ՝ խոհանոցային՝ պատրաստում ենք գաթա, երգուսուցում
10.04-14.04
- Երկուշաբթի՝ խաղ՝ ձու պտտոցի
- Երեքշաբթի՝ ազգային խաղ՝ թաշկինակ, երգի ուսուցում ։
- Հինգշաբթի՝ բնագիտական փորձ ձվով
- Ուրբաթ՝ երգուսուցում։
17.04-21.04
- Երկուշաբթի՝ այլընտրանքային նկարչություն՝ ձվի կեղևներով
- Երեքշաբթի՝ երգուսուցում, ազգային խաղ աքլորակռիվ
- Չորեքշաբթի՝ այց ագարակ
- Ինքնագլորավարություն
- Ուրբաթ՝ Աղայանական շարք՝ հեքիաթի ընթերցում։
24.04-28.04
- Երկուշաբթի՝ երգուսուցում
- Երեքշաբթի՝ պատրաստում ենք շրխկաններ
- Չորեքշաբթի՝ մարզական օր
- Հինգշաբթի՝ զարգացնող խաղ պատկերներով։
- Ուրբաթ՝ երգուսուցում, ազգային խաղ գոմշակռիվ