Рубрика: Հաշվետվություններ

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Արդեն ձմեռ է։ Ձմռան առաջին օրվանից բոլորիս մոտ սկսվում է ամանորյա եռուզեռ։ Մեր սաները այսօր պատրաստեցին ամանորյա օրացույց։ Օրացույցը պատրաստել ենք փայտից, ընկույզից և դթումի կորիզներից։ Տարվա վերջին ամիսն է և հետհաշվարկը սկսված է։

Այսօր ձմռան առաջին օրն է։Սաների հետ զրուցել ենք ձմռան մասին, նրանք անհամբերությամբ են սպասում ձյան տեղալուն, որովհետև իրենց համար ձմեռը սկսվում է այն պահից երբ սկսում է ձյուն տեղալ։Բայց ամենից շատ սպասում են Ձմեռ պապիկին, որ իրենց նվերներ բերի։

Գեղեցիկ ու հետաքրքիր է Ատամհատիկի ծեսը։Սաների հետ ծանոթանում ենք ատամների ճիշտ խնամքի կանոններին։Սաների հետ զրուցել ենք ատամների խնամքի մասին։։Սաները մեկը մյուսին հերթ չտալով պատմում էին ,որ ամեն օր լվանում են իրենց ատամները։Խոսեցինք ատամների համար օգտակար և վնասակար մթերքներից։Պլաստիկե շշից պատրաստեցինք ատամիկներ՝ հիվանդ և առողջ,և սովորեցինք մի քանի կարևոր կետ առողջ ատամներ ունենալու համար։

Ատամհատիկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք տարոսիկներ։Տարոսիկները պատրաստել ենք լուցկու տուփերից և ժապավեններից։Սաները իրենց փոքրիկ ընկերոջ համար մասնագիտություններ են ընտրել, տեսնենք թե ի՞նչ կնտրի մեր փոքրիկ Եղիշեն։

Այսօր հետաքրքիր զրույց ունեցանք սաների հետ ատամների մասին։Ի՞նչպես են խնամում, ի՞նչպես են մաքրում, ինչ են ուտում այս հարցերի շուրջ էր մեր զրույցը։Կարծում եմ, որ այս զրույցից հետո սաների ավելի խնամքով կվերաբերվեն իրենց ատամներին։Վերջում թղթերի վրա ծեփեցինք ատամիկներ։

Ատամհատիկի ծեսին ընդառաջ սաների հետ պատրաստել ենք «քաղցր ատամիկներ»։Սաներն իրենց ձեռքով են զարդարել ու քաղցրացել ատամիկները։

Ատամհատիկի ծես

Տոնական ծառ

Ամանորյա փոստարկղը պատրաստել ենք մեր հեքիաթն ավելի լիարժեք դարձնելու համար,հետո այդ փոստարկղի մեջ կհայտնվեն սաների նամակները Ձմեռ պապիկին։

Նամակ Ձմեռ պապիկին

Նախատոնական եռուզեռ Սաները մեծ ոգևորությամբ են պատրաստվում Ամանորի ծեսին։Սովորում ենք երգեր, պարեր, ասիկներ Ձմեռ պապին դիմաորելու և գեղեցիկ նվերներ ստանալու համար։

Շապիկանկարչություն Արևմտյան դպրոց-պարտեզում տոնական իրարանցում էր։Ծնողական սեմինար էր, որի նպատակը սաների տոնական շապիկների նկարազարդումն էր։ Շատ ուրախ ու ջերմ սեմինար էր, որովհետև այստեղ տրամադրությում պարտադրում էին հենց սաները։

Ենթակա է լրացման․․

Автор:

Ողջույն։Բարի գալուստ իմ բլոգ։ Ես Աստղիկն եմ ։Մասնագիտությամբ մանկավարժ հոգեբան եմ։Սիրում եմ երեխաներին , դրա համար էլ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը։ Սիրում եմ կյանքը և գեղեցիկը գնահատող մարդկանց։

Оставьте комментарий