Рубрика: Հաշվետվություններ

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամիսը սկսել ենք ամենագեղեցիկ ծեսով։Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող  լալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկի ծես

Մենք չենք դադարում անընդհատ մեր բակը բարեկարգելու և գեղեցկացնելու աշխատանքները։ Այսօր ընկեր Շուշանի հետ միասին վարդեր տնկեցինք, ջրեցինք ու կսպասենք գեղեցիկ ծաղիկներին։

Վարդատունկ

Գարունը՝ բոլորիս սիրած եղանակը, ինքն իրենով տոն է։ Գարնանայն թարմություն, որախ տրամադրությունը ներխուժել էր նաև մեր խմբասենյակ։ Պատրաստվում ենք գարնան ամենագեղեցիկ տոներից մեկին՝ մայրիկատոնին։Սաներն այս անգամ մայրիկներին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած բացիկները:

Երբ խոսում ենք օրվա անելիքների մասին սաները իրեք իրեց քննարկումներ են անում։ Այսօր ինքնագլոր եք քշելու, և արդեն յուրաքանչյուրը իր նախընտրած գույնն է ասում, որքան հեռու պետք է գնա, քանի պտույտ պետք է անի, ումից առաջ պեֆք է ընկնի…

Աղայանի ստեղծագործությունները շատ սիրված են մեր սաների կողմից։ Նրա ծննդյան օրվա կապակցությամբ առավոտյան ծեսը նվիրեցինք նրան՝ մարզվեցինք իր ստեղծագործությունների ներքո, հիշեցինք ու շնորհավորեցինք մեր մանկությունը շքեղացնող, խաղ ու խինդով լցնող Աղայանին։

Մեր պայծառ ու խելացի Վիլյամի ծննդյան օրն է:Շնորհավոր Վիլյամ ջան, քեզ անհոգ ու խաղաղ մանկություն։

Այսօր խաղացել ենք ազգային խաղեր ՝ «Թաշկինակ» և «Մկների թակարդը»։Սաները շատ են սիրում ազգային խաղերը, մեծ սիրով են խաղում և դրական էմոցիաներով են լցվում:

Օրը ուրախ խաղով սկսելը ապահովում է ամբողջ օրվա մեր բարձր տրամադրությունը և դրաական էներգիան։

Օրերն արդեն տաքացել են և դրսում անցկացրած ամեն օրը իսկական հաճույք է։Այսօր սաների հետ զբոսնեցինք դրսում,խաղացինք և հեքիաթ պատմեցինք « Պոչատ աղվեսը»։Սաները շատ են սիրում հեքիաթներ լսել՝ հատկապես ,երբ հեքիաթը խառնվում է իրենց չարաճճիություններին։

Խաղում ենք ուրախ գունախաղ։Խաղը օգնում է զարգացնել ուշադրության կենտրոնացումը,արագ մտածողությունը,գունաճանաչությունը և այդ ամնի հետ մեկ տեղ սովորում ենք մարմնի մասերը։

Խաղ -զվարճանք։Խաղում ենք խաղ, որը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր՝ գունաճանաչություն, արագաշարժություն, ֆիզիկզկան ակտիվություն, արագ կողնորոշվելու կարողություն, ուշադրության կենտրոնացում։

Մեր սաները չեն մոռանում ագարակի բնակիչներին, և հաճախ են հյուր գնում, խնամում և կերակրում։

Ենթակա է լրացման։

Автор:

Ողջույն։Բարի գալուստ իմ բլոգ։ Ես Աստղիկն եմ ։Մասնագիտությամբ մանկավարժ հոգեբան եմ։Սիրում եմ երեխաներին , դրա համար էլ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը։ Սիրում եմ կյանքը և գեղեցիկը գնահատող մարդկանց։

Оставьте комментарий