Рубрика: Աշխատանքային նախագծեր

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Դեկտեմբեր ամսվա աշխատանքայն գործունեություն, նախագծեր և սեմինարներ։

  • Դեկտեմբերի 1-18`«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
  • Դեկտեմբերի 10`«Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»
  • Դեկտեմբերի 21-28` «Գեղարվեստը կրթահամալիրում» հեռավար-առցանց, ֆիզիկական միջավայրում նախագծեր
  • Դեկտեմբերի 21-28` Ամանորյա նախագծեր-տոնախմբություն
  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։
  • Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական,իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…«Գունավոր սառցե բեկորներ»
  • Տեխնոլոգիա…կավագործություն
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝   «Բասեն բարի»,«Համով հոտով տոնածառ », « Փաթ, փաթ, փաթիլներ»
  • Աղայանական շարք՝«Եղևվնի»,« Ձմեռ պապ»«Ատամը փոխած» Առաջին ձյունը
  • Ճվիկներ`… Խնոցին  հա  հարեմ:
  • Շալակեմ`սար  հանեմ
  • Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
  • Թռավ, գնաց առվի եզրիկ
  • Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
  • Ճվիկ գնաց հեռու քաղաք,
  • Ազգային խաղիկներ «Գա՛յլ, թող գիշերենք քեզ մոտ»«Ծուղրուղու»
  • Բակային խաղեր`…. «Գնացք»«Բարձր-ցածր»
  • Մարզական խաղեր`…ամանորյա մարզական խաղեր
  • 01.12.2021-03.12.2020
  • Չորեքշաբթի՝ զրույց ձմռան և Ձմեռ Պապիկի մասին։
  • Հինգշաբթի՝Ամանորյա օրացույց
  • Ուրբաթ՝ երգուսուցում
  • 06.12.2021- 10.12.2021
  • Երկուշաբթի՝ Զրույց ատամների մասին
  • Երեքշաբթի՝տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստում ենք ատամներ։
  • Չորեքշաբթի՝խաղ — մրցույթ ատամներով
  • Հինգշաբթի՝
  • Որբաթ՝ երգուսուցում
  • 13.12.2021-17.12.2021
  • Երկուշաբթի՝ նամակ Ձմեռ Պապին
  • Երեքշաբթի՝Ամանորյա ինքնաշեն խաղալիքների պատրաստում
  • Չորեքշաբթի՝Պատրաստում ենք Տոնածառ
  • Հինգշաբթի՝ խմբասենյակի ձևավորում։
  • Ուրբաթ՝ Երգուսուցում
  • 20.12.2021-24.12.2021
  • Երկուշաբթի՝ երգուսուցում
  • Երեքշաբթի՝«Հարթակում ծնող է», պատրաստում ենք գաթա։
  • Չորեքշաբթի ՝ Ազգային խաղ՝ թաշկինակ, զիլինա
  • Հինգշաբթի ՝ Բնագիտական փորձ՝
  • Ուրբաթ՝ երգուսուցում
  • 27.12.2021- 30.12.2021
  • Երկուշաբթի՝ երգուսուցում
  • երեքշաբթի՝

Автор:

Ողջույն։Բարի գալուստ իմ բլոգ։ Ես Աստղիկն եմ ։Մասնագիտությամբ մանկավարժ հոգեբան եմ։Սիրում եմ երեխաներին , դրա համար էլ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը։ Սիրում եմ կյանքը և գեղեցիկը գնահատող մարդկանց։

Оставьте комментарий