Նոյեմբեր ամիսը սկսեցինք շատ գեղեցիկ արարողությամբ ՝ թթուդրիկով։Յուրաքանչյուր հայ ընտանիքում շատ ընդունված է թթու դնելու արարողությունը։ Այդ գեղեցիկ ավանդույթը այսօր պահպանեցին նաև պարտեզիկները:ԹԹուդրիկին ընդառաջ իրականացրել ենք․
․Ուսումնասիրում ենք բանջարեղենները
Ունեցել ենք նաև ծննդյան ծեսեր․
Քանի որ այս սաները առաջին անգամ էին իրենց Ծննդյան ծեսը անցկացնում պարտեզում իրենց համար օրը կրկնակի տոն էր։
Օգտվելով տաք եղանակից սաների հետ կազմակերպեցինք ՝
Տեխնոլոգիական աշխատանք տերևներով։Տեխնոլոգիական աշխատանք կատարելիս հաշվի առնելով եղանակը, որպես միջոց ընտրեցինք տերևները։ Տերևները հենց սաներն են ընտրել ու հավաքել։
«Դաստիարակ- լոգոպեդ» նախագծի շրջանակներում իրականացավ լոգոպեդի՝ ընկեր Աննայի առաջին այցելությունը։ իրականացրեցինք երաժշտական գործիքների ճանաչման լսողության զարգացման վարժություններ։
Տեսանյութով ցույց տվեցինք սաների հիգիենայի կազմակերպումը։
Հաշվետվությունը ենթակա է լրացման…